Հարգելի՛ աշխատակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի
օրվա, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Ձեր աշխատանքը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման և ժողովրդի բարօրության համար։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հանրապետության էներգահամակարգի կարևորագույն օղակներից է, որի անխափան աշխատանքն ապահովում է մեր երկրի տնտեսության առաջընթացն ու հասարակության բարեկեցությունը։ Պահպանելով ու զարգացնելով էներգետիկ ոլորտի հարուստ ավանդույթները՝ Ձեր եռանդուն ջանքերի ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ օրըստօրե ամրապնդվում է էներգետիկ համակարգը՝ դառնալով էլ ավելի կայուն և անվտանգ։
Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներով լի հաջողակ տարի: Թող գալիք 2025 թվականը բոլորիս համար լինի նոր ծրագրերի իրականացման, խաղաղ աշխատանքի և բարեկեցության տարի։