Նորություններ

Դիտորդական այց «Գյումրի-2» ենթակայան

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գյումրի-2» ենթակայան կատարած աշխատանքային այցից հետո, օգոստոսի 11-ին,  Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/  ներկայացուցիչները հանդիպել են ԲԷՑ ՓՓԸ գլխավոր տնօրենի ու աշխատակիցների հետ ու ներկայացրել իրենց դիտարկման արդյունքները: Ինչպես տեղեկացրել է Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/ գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը «Գյումրի-2» ենթակայան կատարած դիտորդական այցը պայմանավորված էր նրանով, որ ավարտվել  է Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/ ֆինանսավորմամբ վերակառուցված /2011-2014թթ/   «Գյումրի-2»-ի երաշխիքային ժամկետը, ուստի բանկի ներկայացուցիչները մեկ անգամ ևս այցելել են տեղանք՝ դիտարկելու  ենթակայանի   տեխնիկական վիճակն ու գործունեության ընթացքը: Նրա խոսքով այսօրվա դրությամբ ենթակայնը գտնվում է բավական լավ վիճակում:

ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը շնորհակալություն է հայտնել  Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/  ներկայացուցիչներին հետևողական աշխատանքի ու խորհրդատվական աջակցության համար:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group