«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գյումրի-2» ենթակայան կատարած աշխատանքային այցից հետո, օգոստոսի 11-ին, Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/ ներկայացուցիչները հանդիպել են ԲԷՑ ՓՓԸ գլխավոր տնօրենի ու աշխատակիցների հետ ու ներկայացրել իրենց դիտարկման արդյունքները: Ինչպես տեղեկացրել է Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/ գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը «Գյումրի-2» ենթակայան կատարած դիտորդական այցը պայմանավորված էր նրանով, որ ավարտվել է Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/ ֆինանսավորմամբ վերակառուցված /2011-2014թթ/ «Գյումրի-2»-ի երաշխիքային ժամկետը, ուստի բանկի ներկայացուցիչները մեկ անգամ ևս այցելել են տեղանք՝ դիտարկելու ենթակայանի տեխնիկական վիճակն ու գործունեության ընթացքը: Նրա խոսքով այսօրվա դրությամբ ենթակայնը գտնվում է բավական լավ վիճակում:
ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/ ներկայացուցիչներին հետևողական աշխատանքի ու խորհրդատվական աջակցության համար: