Նորություններ

Ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքային խումբը՝ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Դավիթ Միրզոյանի գլխավորությամբ,  ս/թ հոկտեմբերի 13-15-ը այցելել է «Արարատ-2», «Նորավան», «Շինուհայր» և «Ագարակ-2» ենթակայաններ։

Աշխատանքային այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ ենթակայաններում իրականացվող վերակառուցման ծրագրերի ընթացքին, կատարված աշխատանքներին, քննարկել վերակառուցման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

220/110/6 կՎ «Արարատ-2» ենթակայանի վերակառուցման շրջանակներում նախատեսված է իրականացնել 220, 110 կՎ ԲԲՍ-ների վերակառուցում և մասնակի փոխարինում, 6 կՎ ՓԲՍ շենքի վերակառուցում, բջիջների փոխարինում, երկուական ավտոտրանսֆորմատորների և գծային կարգավորիչ տրանսֆորմատորների փոխարինում, ԵԿԿ և պահեստի շենքերի վերակառուցում, ՌՊԱ սարքավորումների և SCADA համակարգի արդիականացում և թվայնացում, ինչպես նաև տարածքի բարեկարգում, պարիսպի վերակառուցում, տեսահսկման համակարգերի տեղադրում։

«Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20 կՎ «Նորավան») կառուցում» ծրագրի շրջանակներում 400/220/20 կՎ «Նորավան» ենթակայանում    ավարտվել են բարձր լարման  սարքավորումների հիմքերի բետոնացման և  դրանց մոնտաժման աշխատանքները, հիմնականում ներկրվել են ցածր լարման սարքավորումները և ռելեական պաշտպանության ավտոմատիկայի սարքավորումները։ Ընթացքում են ենթակայանի շենք-շինությունների շինարարական աշխատանքները։

«Ագարակ-2» ենթակայանի վերակառուցման ծրագրի շրջանակներում արդեն վերակառուցվել է  220 կՎ  ԲԲՍ-ն, կառուցվել են 110 կՎ ԲԲՍ-ն և 6 կՎ ՓԲՍ-ները, մոնտաժվել, կարգաբերվել և լարման տակ են դրվել 110 կՎ և 6 կՎ սարքավորումները։ Կարգաբերվել, փորձարկվել  և լարման տակ են դրվել նաև 125 ՄՎԱ հզորության ավտոտրանսֆորմատորը և 6/6 կՎ գծային կարգավորիչ տրանսֆորմատորը։ Ծրագրի շրջանակներում կարգաբերվել և թողարկվել են ՌՊԱ սարքավորումները։

Ընթացքի մեջ են ենթակայանի կառավարման շենքի, 220 կՎ և 110 կՎ լարման  ԲԲՍ-ների տարածքների բարեկարգման աշխատանքները։

220/110/35/10/6 կՎ «Շինուհայր» ենթակայանի վերակառուցման  ծրագրի առաջին և երկրորդ փուլով նախատեսված էլեկտրամոնտաժային և շինարարական աշխատանքներն ավարտվել են և սկսվել են երրորդ փուլով նախատեսված աշխատանքները /ԱՏ-2 և Տ-1-ի նորոգում, 220 կՎ և 110 կՎ ԲԲՍ-ների տարածքի բարեկարգում, շենք-շինությունների վերակառուցում, ներքին և արտաքին պարիսպների կառուցում, նորոգում և այլն/։ Իրականացվել է սարքավորումների փորձարկումը և կարգաբերումը։ Ավտոտրանսֆորմատոր N 3-ը և N 1-ը, տրանսֆորմատոր N 2-ը և համապատասխան սարքավորումները փորձարկվել և դրվել են լարման տակ։ Գործարկվել են նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումները։

Յուրաքանչյուր ենթակայանում մանրամասն քննարկվել են բարձրացված հարցերը:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group