Նորություններ

«Հայաստան-Վրաստան oդային գծի» կառուցման մրցույթին մասնակցում է վեց ընկերություն

«Բարձրավոլտ էլեկտրական» ցանցեր ընկերությունում այսօր մեկնարկել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց-I» ծրագրի Լոտ-2-ի գլխավոր կապալառուի ընտրության մրցույթը: Լոտ–2-ի շրջանակներում էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման համար մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Sinohydro Corporation LTD /Չինաստան/, Isolux Ingeneria /Իսպանիա/, Kaplataru Power Transmission limited /Հնդկաստան/, Dalekovod JSC /Խորվաթիա/, ՕՕՕ Kaskad-Energo /ՌԴ/ և KEC International limited /Հնդկաստան/ ընկերությունները:

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի Լոտ-2–ի շրջանակներում գլխավոր կապալառուն պետք է կառուցի 500/400/220կՎ Օդային Գծերը, որոնք անցնելու են Լոռու և Տավուշի մարզերով և ձգվելու են մինչև Հայաստանի հյուսիսային հարևանի՝ Վրաստանի սահմանը, ինչի արդյունքում Հայաստանը տարածաշրջանում կդառնա էլեկտրաէներգիայի հաղորդման տարանցիկ երկիր:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին: Նրա խոսքով «Հայաստան-Վրաստան oդային գծի» շահագործումից հետո կնվազեն էլեկտրահաղորդման կորուստները և կընդլայնվի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտուրը, ինչը հնարավորություն կտա Ռուսաստանին, Վրաստանին, Հայաստանին և Իրանին սկսել քառակողմ փոխշահավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group