«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում այսօր կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստը՝ նվիրված ծրագրի Լոտ 1- ի (Դդմաշեն ենթակայանի կառուցում) ֆինանսական հայտերի բացմանը։
Հանձնաժողովի ներկայությամբ բացվել են Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրով նախատեսված Լոտ 1-ի գլխավոր կապալառուի մրցույթի տեխնիկական փուլը հաղթահարած հայտատուների ֆինանսական առաջարկները։ Ստուգվել է յուրաքանչյուր փաթեթի ամբողջականությունը՝ բնօրինակների առկայությունը և պատճենների քանակները, ինչպես նաև ֆինանսական փաթեթների համապատասախանությունը ՄՓ պահանջներին։
Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներկայացված ֆինանսական առաջարկները դիտարկելու և դրանց արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:
Նիստին մասնակցել է նաև ծրագրի խորհրդատու Fichtner GmbH & Co.KG ընկերության ներկայացուցիչը, ներկա են եղել հայտատու ընկերությունների ներկայացուցիչները:
Առցանց եղանակով նիստին հետևել են խորհրդատուի համապատասխան մասնագետները, ինչպես նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչները:


















