Նորություններ
Ապրիլի 12-14-ը Երևանում էր իրանական «Սանիր» ընկերության աշխատանքային խումբը՝ տնօրեն Մանսուր Սայեդիի գլխավորությամբ։ «Սանիր» ընկերությունը «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի» կառուցման ծրագրի կապալառուն է։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են են «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի» շինարարության ընթացքն ու առաջիկա անելիքները:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հովհաննիսյանը՝ կարևորելով ծրագրի դերն ու նշանակությունը Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում, նշել է, որ էլեկտրահաղորդման օդային գծի և «Նորավան» ենթակայանի կառուցման աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով և սահմանված ժամկետում։ Նա նշել է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի հնարավոր աջակցություն՝ շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար։
«ՍԱՆԻՐ» ընկերության տնօրեն Մանսուր Սայեդին իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ծրագրի իրականացման հետ կապված հարցերին հրատապ արձագանքելու և լուծումներ տալու պատրասակամության համար: Նրա խոսքով արվելու է հնարավոր ամեն ինչ, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի ու ենթակայանի շինարարությունը իրականացվի սահմանված ժամկետում։
Հայ-իրանական աշխատանքային խումբն այցելել է նաև «Նորավան» ենթակայանի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին։ Արձանագրվել է, որ նկատելի առաջընթաց կա շինարարական և էլեկտրոմոնտաժային աշխատանքներում։
«Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի» շինարարությունը նախատեսված է ավարտել 2023 թվականի տարեվերջին։
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















