Նորություններ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի» կառուցման ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները:
Հանդիպմանը ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերին, Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության, ինչպես նաև «Թավանիր» ընկերության ներկայացուցիչները:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքով «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծն ու «Նորավան» ենթակայանը կարևոր դեր ու նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև՝ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, ինչպես նաև երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:
Գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ շարունակելու են հետևողական լինել, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով:
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















