Նորություններ

Քննարկվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ընթացքը

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), Եվրոպական Ներդրումային Բանկի և Եվրամիության Հանձնաժողովի՝ Հարևանության Ներդրումային Գործիքի (“NIF”) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը 2017 թվականին կմտնի գործնական փուլ: Ծրագրի հետ կապված հարցերն ու առաջիկա անելիքները հունվարի 16-ին քննարկել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, Գերմանիայի Զարգացման բանկի /KfW/ և ծրագրի խորհրդատու՝ «Ֆիխտներ Ուոթեր և Տրանսպորտեյշն» /Fichtner GmbH & Co. KG/ ընկերության ղեկավարներն ու պատասխանատուները:

Հանդիպման ժամանակ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է համատեղել ուժերը ծրագիրը ժամանակացույցի համաձայն իրականացնելու համար, քանի որ «Հայաս¬տան - Վրաստան 400 կՎ օդային գծի ու ենթակայանների» կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի համար: Այն կբարձրացնի տարածա¬շրջանի էներգահամակարգերի ան¬վտանգությունն ու ինտեգրման հնարավորությունները, Հայաստանի էներգամատակարաման հուսալիությունը, ինչը մեր երկրի համար ամենակարևոր հարցերից մեկն է:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group