Նորություններ

Քննարկվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-III» ծրագրի ընթացքը

Մարտի 11-ին և 13-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի են ունեցել քննարկումներ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան   հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի ընթացքի և ծրագրի շրջանակներում իրականացվելիք հետագա գործողությունների վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը՝ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վերականգնման վարկերի (KfW) բանկի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչները։

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ողջունել է գործընկերներին ու նշել, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար։ Նրա խոսքով ծրագիրը կապահովի էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակում ոչ միայն Հայաստանի և Վրաստանի միջև, այլև Հարավային Կովկասի տարածաշրջանում ու դրանից դուրս։

Ընկերության գլխավոր տնօրենը փաստել է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, ծրագրի խորհրդատու «Ֆիխթներ» ընկերության, KfW Բանկի և ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ ծրագրի խնդիրները քննարկելու և ծրագիրն իրականացնելու համար, միաժամանակ առաջարկել համատեղ ջանքերով աշխատել՝ առավելագույն արդյունքների հասնելու համար:

KfW բանկի և ԵՆԲ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» բարդ ու հետաքրքիր ծրագրի շրջանակներում:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2025. Design and development by G Design Group