Նորություններ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիր Լոտ–3

Այսօր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել  «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրով նախատեսված Լոտ–3-ի գլխավոր կապալառուի ընտրության գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի առաջին հրապարակային նիստը։ Վերականգնման վարկերի (KfW) բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագրի  Լոտ–3-ով նախատեսվում է Այրումում կառուցել բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան։

Այդ աշխատանքները կատարելու նպատակով, գլխավոր կապալառուի ընտրության մրցույթի համար նախապես ընտրված 7 հայտատուներից, մինչև սահմանված վերջնաժամկերտը, մրցութային փաթեթ ներկայացրել էր միայն մեկ ընկերություն։

Մրցութային հանձնաժողովը, ընթացակարգի համաձայն, բացել է միայն հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական հայտը և ստուգել է փաստաթղթերի ամբողջականությունը: Հայտատուի ֆինանսական  առաջարկը կբացվի տեխնիկական հայտի գնահատումից հետո։ Գլխավոր կապալառուի հետ պայմանագիրը կկնքվի տեխնիկական և ֆինանսական հայտերը մանրամասն ուսումնասիրելուց և հաստատելուց հետո։

Մրցութային հանձնաժողովի նախագահ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել մրցույթին մասնակցելու և հայտ ներկայացնելու համար։

Որոշվել է  ստեղծել աշխատանքային խումբ՝ հայտատուի տեխնիկական առաջարկը դիտարկելու և արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման արդյունքում նոր էլեկտրահաղորդման գծի, ԲԼՀՀ ՓԿ և ենթակայանների կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի փոխհոսքերի ապահովման  ծառայության որակը, կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը։

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2025. Design and development by G Design Group