Նորություններ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» Լոտ-1-ի մրցույթին մասնակցում է երեք ընկերություն

Գերմանական KfW Բանկի ֆինանսավորմամբ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում իրականացվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի և ենթակայանների կառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցում են Sinohydro corporation /Չինաստան/, Siemens AG /Գերմանիա/ ընկերություններն ու և ABB AB-COBRA կոնսորցիումը /Շվեդիա, Իսպանիա/: Այսօր այդ ընկերություններն իրենց մրցութային փաթեթները ներկայացրել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերություն: Հաղթող ընկերության անունը պարզ կլինի միայն մրցութային փաթեթների մեջ ներառված որակավորման, տեխնիկական և ֆինանսական հայտերի մանրամասն ուսումնասիրությունից հետո:

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի /Լոտ–1-ի՝ ԲԼՀՀ փոխակերպիչ կայան և ենթակայանների կառուցում/ շրջանակներում հանրապետության հյուսիսում կկառուցվի 1050 ՄՎտ հզորությամբ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան, ինչպես նաև Այրում ու Դդմաշեն  ենթակայանները։ Ի դեպ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ այդ կայանից ունեն ընդամենը մեկ տասնյակ զարգացած երկրներ, տարածաշրջանում ևս այն լինելու է եզակիներից՝ կառուցված Հայաստանի Լոռու մարզի Ճոճկան համայնքում:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը հաջողություն է մաղթել բոլոր հայտատուներին: Նրա խոսքով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի ու ընդհանրապես տարածաշրջանի էներգահամակարգերի համար: Ծրագրի իրականացման նպատակն է միացնել հայկական և վրացական էլեկտրաէներգետիկական համակարգերը` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով։

Ծրագրի ավարտից հետո կբարձրանա Հայաստանի էներգահամակարգի անվտանգության մակարդակը ու էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության որակը, դրանից բացի Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի հաղորդման տարանցիկ երկիր՝ մեր տարածաշրջանում,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group