Հունիսի 14-ին տեղի ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի շահագործման հանձնման-ընդունման միջոցառումը։
Միջոցառման մասնակիցները շրջել են ենթակայանի տարածքում, ծանոթացել են վերակառուցման շրջանակներում կատարված հսկայածավալ աշխատանքներին, որից հետո կայացել է նաև ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի նիստը։
«Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանը վերակառուցվել է«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով։ Ենթակայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման առումով։
Վերակառուցման աշխատանքները իրականացվել է «Կասկադ-Էներգո» ընկերության կողմից։ Ենթակայանը շահագործվում է 1966 թվականից։ 2020 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքների արդյունքում ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։
Ապամոնտաժվել են 220, 110, 35 կՎ սարքավորումները և դրանց հիմքերը, 63 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորները, ինչպես նաև գծային կարգավորիչ 35/35 կՎ երկու տրանսֆորմատորները։ Տեղադրվել են 125 ՄՎԱ հզորությամբ երկու նոր ավտոտրանսֆորմատորներ, երկու նոր 35/35 կՎ լարման գծային կարգավորիչ տրանսֆորմատորներ, ինչպես նաև 220, 110, 35 կՎ նոր սարքավորումներ։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 35 կՎ ՓԲՍ նոր շենք։
Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգերը։
Բարեկարգվել է ենթակայանի տարածքը, վերակառուցվել է պարիսպը և տեղադրվել են տեսահսկման համակարգեր։