Նորություններ

Նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանում Իրանի դեսպանն այցելել են Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման շինհրապարակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հունվարի 20-ին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այցելել է Սյունիքի մարզ։

Պատվիրակության առաջինը շրջայցը եղել է Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման շինհրապարակում՝ մասնավորապես 400/220/20կՎ «Նորավան» ենթակայանի տրածքում, որտեղ դիտարկել են աշխատանքների ընթացքը։ Ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։

Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար․ ծրագրի նպատակն է ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել 1200 ՄՎտ-ի, բարձրացնել ՀՀ և ԻԻՀ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունն ու կայունությունը, բարձրացնել ՀՀ էներգահամակարգի անվտանգության մակարդակը՝ հանրապետության հյուսիս-հարավ էներգակապի հզորացմամբ, ինչպես նաև ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ—էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով նախկինում աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրներ կային, որոնք հաղթահարված են և աշխատանքները բավական լավ առաջ են գնում։ «Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։

Էլեկտրահաղորդման օդային գծի 711 հենարանից բետոնացվել է 652 հիմք, մոնտաժվել է 481 հենարան: Ներմուծվել է 618 հենարան: Նախատեսված 268 կմ-ից հենարանների միջակայքերում իրականացվել են շուրջ 70 կմ հաղորդալարերի մոնտաժման և լարաձգման աշխատանք: «Նորավան» ենթակայանում ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի բետոնացման և մոնտաժման աշխատանքները, հիմնականում ներկրվել են ցածր լարման սարքավորումները և ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի սարքավորումները։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2023թ․ վերջին։

Շրջայցից հետո, Սիսիան քաղաքում, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։ Բացման խոսքում նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչը Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է, ուստի անհրաժեշտ է խթանել իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցելու դրանց համար անցկացվող մրցույթներին:

«Այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ծավալվող շինարարական աշխատանքներին։ Հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցել, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,-ասել է նախարարը։

Համաժողովի ժամանակ մասնակիցներին ներկայացվել է էներգետիկայի, ճանապարհաշինության, ջրամբարաշինության ոլորտներում ներդրումային հնարավորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group