220/110/35/10 /6/կՎ «Շինուհայր» ենթակայանի վերակառուցման ծրագրի առաջին փուլով նախատեսված էլեկտրամոնտաժային և շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Իրականացվել է սարքավորումների փորձարկումը և կարգաբերումը։ Ավտոտրանսֆորմատոր N 3-ը և համապատասխան սարքավորումները դրվել են լարման տակ։ Գործարկվել են նաև առաջին փուլով նախատեսված ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումները։ Ընթացքի մեջ են երկրորդ փուլի աշխատանքները։
220/110/35/10 /6/կՎ «Շինուհայր» ենթակայանի վերակառուցումն իրականացվում է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփական միջոցների հաշվին։ Ծրագրի կապալառուն «Կասկադ էներգո» ընկերությունն է։ Պայմանագրի արժեքը` 5,255,000․0 ԱՄՆ դոլար է։
Շինուհայր ենթակայան շահագործվում է 1961թ., գտնվում է Երևանից մոտ 235 կմ հեռավորության վրա՝ Սյունիքի մարզում։
Ծրագրի ընթացքում նախատեսված է վերանորոգել ավտոտրանսֆորմատորները և տրանսֆորմատորները, փոխարինել 220; 110; 35; 10 /6/ կՎ սարքավորումները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումները։
Իրականացված աշխատանքների արդյունքում կբարելավվի Հայաստանի էներգահամակարգի արդյունավետությունը, կբարձրանա տարածաշրջանի սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կնվազեցվեն էլեկտրահաղորդման կորուստները։ Ծրագիրը կարևոր նշանակություն ունի հանրապետության կայուն տնտեսական զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակումների համար։
Աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․ հունվարին: