Նորություններ

Ստորագրվեց «Լալվար–Նոյեմբերյան 110 կՎ» օդային էլեկտրահաղորդման գծի վերակառուցման պայմանագիրը

Օգոստոսի 11-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և Իրանի Իսլամական Հանրապետության Gam Arak Industrial ընկերության միջև ստորագրվել է Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Էլեկտրամատակարարման Հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Լալվար-Նոյեմբերյան» 110կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի փոխարինման համար պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը և Gam Arak Industrial ընկերության գործադիր տնօրեն Նասրոլահ Ռահնաման: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբին, դեսպանության Խորհրդական Աբաս Ղորբանին, դեսպանության առևտրի գծով կցորդ Հմայակ Ավետիսյանը և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներդրումային ծրագրերի վարչության պետ Հայկ Հարությունյանը: Իրանական Gam Arak Industrial ընկերությունը, «Նոյեմբերյան» և «Լալվար» 110կՎ օդային էլեկտրահաղորդման գծերի փոխարինման գլխավոր կապալառուի ընտրության մրցույթը հաղթել է 4 394 456, 24 (չորս միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր հիսունվեց ամբողջ քսանչորս) ԱՄՆ դոլար արժեքով : 110 կՎ «Լալվար -Նոյեմբերյան» էլեկտրահաղորդման գծի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016թ հուլիսին և ավարտել 2018թ.:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group