Նորություններ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը՝ գլխավոր տնօրեն Կարեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ, հունիսի 2-ից 5-ը, աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Թեհրան կատարած այցի ընթացքում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և SUNIR International FZE ընկերության ներկայացուցիչները քննարկել են Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և SUNIR International FZE ընկերության միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր՝ ծրագրի ֆինանասավորման ժամկետները մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը երկարաձգելու վերաբերյալ։
Այցի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները այցելել են նաև իրանական «Պարս Տաբլո» ընկերության գործարան, որը երկրորդային շղթաների սարքավորումներ է արտադրում «Նորավան» ենթակայանի համար։
Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար․ ծրագրի նպատակն է Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել 1200 ՄՎտ-ի, բարձրացնել երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունն ու կայունությունը, բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի անվտանգության մակարդակը՝ հանրապետության հյուսիս-հարավ էներգակապի հզորացմամբ, ինչպես նաև ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















