Նորություններ

Խորհրդակցություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում

Հոկտեմբերի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, հստակեցվել են առաջիկա անելիքները:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին, իրականացնում է ներդրումային մի շարք ծրագրեր․ մասնավորապես՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան  հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագիրը, «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20 կՎ «Նորավան») կառուցում» ծրագիրը, «Ագարակ-2», «Շինուհայր», «Չարենցավան-3», «Զովունի», «Արարատ-2» ենթակայանների վերակառուցման ծրագրերը, որոնց իրականացման արդյունքում կբարձրանա էներգետիկ համակարգի հուսալիությունը, կնվազեցվեն ենթակայանների շահագործման ծախսերը։ Դրանից բացի, Հայաստանի և Վրաստանի  էներգահամակարգերի միջև ասինքրոն միացման ապահովմամբ, ՀՀ էներգահամակարգը ԻԻՀ էներգահամակարգից բացի (Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ օդային գծի կառուցումից հետո) կկապվի նաև Վրաստանի, ՌԴ և տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Խորհրդակցության ընթացքում, փոխնախարարը կարևորեց Մուսալեռ 220 կՎ լարման օդային գծի՝ 220 կՎ լարման ԲԲՍ-ին մուտք-ելք սխեմայով միացման աշխատանքների սեղմ ժամկետում իրականացումը, նշեց նաև Դդմաշեն ԵԿ-Նորավան ԵԿ 400 կՎ ՕԳ-ն ժամանակավոր 220 կՎ լարմամբ շահագործելու  անհրաժեշտության մասին:

ԲԷՑ ՓԲԸ պատասխանատուներին տրվեցին հանձնարարականներ՝ պարբերաբար այցելել շինհրապարակներ և տեղում ծանոթանալ աշխատանքների ընթացքին, վերակառուցման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ, հետևողականորեն շարունակել հսկողությունը՝ ապահովելով աշխատանքների պատշաճ որակով իրականացումը:

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2024. Design and development by G Design Group