Հարգելի գործընկերներ
Դեկտեմբերի 22-ին, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը:
Զարգացած ու անվտանգության բարձր մակարդակ ունեցող էներգահամակարգը մեր երկրի կայուն զարգացման և տնտեսական առաջընթացի հիմնական գրավականն է: Էներգետիկ ոլորտի ձեռքբերումների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները:
Հարգելի էներգետիկներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անվտանգ և բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման: