News

Ստորագրվեց փաստաթուղթ՝ կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի շրջանակներում

   Շուրջ տասը տարի տևած մրցութային գործընթացից հետո «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը վերջապես թևակոխեց զարգացման նոր փուլ։ Ս/թ օգոստոսի 6-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում, Վերականգնման վարկերի (KfW) բանկի կողմից ֆինանսավորվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի շրջանակներում, էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակով հնդկական KEC International Limited (Քեյ Ի ՍԻ Ինթերնեյշնլ Լիմիթեդ) ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց պայմանագրային համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել․

  • 500 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցում (մոտ 7,01 կմ)՝ Այրում ԲԼՀՀ փոխակերպիչ կայանից մինչև Վրաստանի սահման,
  • 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցում (մոտ 96,7 կմ)՝ Այրում ԲԼՀՀ փոխակերպիչ կայանից մինչև Դդմաշեն ենթակայան,
  • 220 կՎ Ալավերդի էլեկտրահաղորդման գծի (մոտ 4 կմ) մուտքի կառուցում՝ Այրում ԲԼՀՀ փոխակերպիչ կայանին միանալու համար։

Աշխատանքների ավարտման ժամկետը՝ 42 ամիս։

   ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը նշանակալի իրադարձություն է և չափազանց կարևոր քայլ էներգետիկ զարգացման ճանապարհին՝ դեպի ժամանակակից, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան էներգետիկ ապագա։ Ծրագրի իրականացման շրջանակներում նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարևոր խթան կհանդիսանա էներգետիկ համակարգի հզորացման, տարածաշրջանային փոխկապակցվածության խորացման և էներգամատակարարման հուսալիության բարձրացման համար։

Reliable partner, reliable system

Credit and grant programs

Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank

“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation

“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations

“Construction of Iran-Armenia 400kV Power Transmission Line and Related Substation” (400/220/20kV «Noravan»)» Project

OUR PARTNERS

Copyright 2025. Design and development by G Design Group