News

Վերակառուցվում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գիծը

Հնդկական Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը, որն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման  օդային գծի վերակառուցման աշխատանքները, ավարտել ու շահագործման է հանձնել օդային գծի հինգ  հատվածներից մեկը՝ Գեղարքունիքի մարզով անցնող և «Լիճք» ենթակայանից մինչև «Կամո» ենթակայան ձգվող  մոտ 30 կմ հատվածը: Այդ հատվածում Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը տեղադրել  ու  մոնտաժել է 91 հենարան:

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գիծը վերակառուցվում է «Համաշխարհային Բանկի» կողմից իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում: Շուրջ 227 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցման համար անցկացված միջազգային մրցույթում գլխավոր կապալառու էր ընտրվել հնդկական Kalpataru Power Transmission LTD ընկերությունը:

«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային   ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի համար: Դրա արդյունքում կվերակառուցվում է 1950-ական թվականներին շահագործման հանձնված  և ֆիզիկապես մաշված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը և  փոխարինվում են գիծը սպասարկող 721 հենարանները:  Ի դեպ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գիծն  անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով' միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝  կենտրոնական և հարավային մասերը: Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից  կհասնի 310 ՄՎտ-ի: 

Reliable partner, reliable system

Credit and grant programs

Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank

“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation

“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations

“Construction of Iran-Armenia 400kV Power Transmission Line and Related Substation” (400/220/20kV «Noravan»)» Project

OUR PARTNERS

Copyright 2024. Design and development by G Design Group