News

Վերակառուցվել է 110/6կՎ «Վանաձոր-1» ենթակայանը

«Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» աջակցությամբ, «էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» ծրագրի ենթավարկային միջոցների հաշվին, վերակառուցվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 110/6կՎ «Վանաձոր-1» ենթակայանը։ Այս ենթակայանը համակարգի ամենահին ենթակայաններից էր, որը շահագործման էր հանձնվել 1933 թվականին։ Ենթակայնը գտնվում է Երևանից 125 կմ հեռավորությամբ, զբաղեցնում է 3,6 հա տարածք։ Ծրագրի կապալառուն չինական «Xian Electric Engineering Co. Ltd» ընկերությունն էր, պայմանագրի արժեքը՝ 4,083,875,43 ԱՄՆ դոլար։

Վերակառուցման շրջանակներում վերանորոգվել են երկու ուժային տրանսֆորմատորները, վերակառուցվել է 110կՎ ԲԲՍ, փոխարինվել են 6կՎ ՓԲՍ սարքավորումները, հիմնանորոգվել է ղեկավարման շենքը և տեղադրվել է SCADA համակարգ։

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիությունը, անվտանգության մակարդակը և էներգահամակարգի շահագործման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել ենթակայանի շահագործման ծախսերն ու սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը։

Reliable partner, reliable system

Credit and grant programs

Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank

“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation

“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations

“Construction of Iran-Armenia 400kV Power Transmission Line and Related Substation” (400/220/20kV «Noravan»)» Project

OUR PARTNERS

Copyright 2024. Design and development by G Design Group